«Րիթենշնֆորս ԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) օգտագործում է emly.am կայքը եւ վեբ հավելվածը (այսուհետ՝ Ծառայություններ)։ Ընկերությունը պարտավորվում է պաշտպանել Ձեր անձնական տեղեկությունները մեր Ծառայություններից օգտվելիս: Սույն քաղաքականությունը նկարագրում է, թե ինչ տեղեկատվություն է պահանջվում, երբ Դուք օգտվում եք մեր Ծառայություններից, թե ինչու ենք մենք հավաքում այդ տեղեկությունը և ինչպես ենք մենք այն օգտագործում: Գաղտնիության քաղաքականությունը պարբերաբար կարող է փոփոխությունների ենթարկվել Ընկերության նախաձեռնությամբ, որոնց կարող եք հետևել Ընկերության մշտապես թարմացվող պաշտոնական կայքում: Խորհուրդ է տրվում հետևողական լինել տվյալ փաստաթղթին՝ պարբերաբար այցելելով մեր կայք:
Տվյալները, որոնք Ձեր կողմից տրամադրվում են մեզ՝ ներառյալ, սակայն ոչ սահմանափակված՝ անուն, ազգանուն, գործունեության հասցե, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար, կամ այլ տվյալ, որը կարող է հանդիսանալ անձնական տեղեկություն՝ օգտագործվում են անձի նույնականացման համար: Մեր Ծառայություններից օգտվելիս՝ օգտատիրոջ հաշվի գրանցում կամ այլ ծառայություններ, կարող է պահանջվել անձնական տվյալների տրամադրում: Պահանջվող անձնական տեղեկատվությունը կարող է ներառել տեղեկություններ, ինչպիսիք են՝ կոնտակտային տվյալներ (ներառյալ հեռախոսահամար), գործարքի պատմություն, հավելվածի օգտագործման նախասիրություններ և հետադարձ արձագանք ծառայությունների վերաբերյալ: Սույն տեղեկությունը մշտապես պահպանվում է մեր սերվերների վրա: Ծառայություններից օգտվելիս մեր սերվերները կատարում են նաև անձնական օգտագործման վիճակագրություն, որը պարունակում է համապատասխան ադմինիստրատիվ տեղեկություն և այլ տեղեկություն օգտագործման վերաբերյալ, ներառյալ՝IP հասցեի աղբյուրը, հասանելիության ժամանակը, հասանելիության ամսաթիվը, օգտագործվող լեզուն, ծրագրային ապահովման վթարի հաշվետվությունները և օգտագործվող բրաուզերի տեսակները: Այս տեղեկատվությունը կարևոր է մեր ծառայությունների տրամադրման և որակի ապահովման համար: Մենք չենք հավաքագրում Ձեր մասին անձնական տեղեկություններ առանց Ձեր իմացության:
Ընկերությունը կարող է ինքնաբերաբար հավաքագրել որոշակի տվյալներ, համաձայն սույն քաղաքականության, և ստանալ անհատական տեղեկատվություն Ձեր մասին, որը Դուք տրամադրում եք մեր Ծառայություններից օգտվելիս: Ընկերությունը կարող է օգտվել երրորդ անձանց կողմից տրամադրվող ծառայություններից՝ Ձեր առցանց գործարքների մշակման և Ձեր հաշվի ապահովման տեխնիկական աջակցության համար: Մենք օգտագործում ենք անձնական տեղեկատվությունը, ինչպես սահմանված է սույն գաղտնիության քաղաքականության մեջ: Հավաքագրված տվյալները կարող են տրամադրվել երրորդ կողմի միայն գաղտնիության քաղաքականության սկզբունքներին համաձայն: Կողմնակի ծառայություններ տրամադրողների հետ համագործակցելիս մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները Ձեր տեղեկատվական անվտանգությունը ապահովելու համար:
Ձեզանից ստացված անձնական տեղեկությունները օգտագործվում են ծառայությունների տրամադրման համար, օգտատերերին աջակցություն ապահովելու համար, անհրաժեշտ անվտանգությունը ձեռնարկելու և անձի նույնականացումն իրականացնելու համար, ցանկացած առցանց գործառույթների մշակման և այլ առաջարկներին Ձեր մասնակցությունն ապահովելու աջակցության համար, բոլոր այն նպատակների համար, որոնք կապված են ծառայությունների մատուցման հետ: Մենք կարող ենք փոխանցել Ձեր անձնական տեղեկությունները մեր կողմից ընտրված վստահելի գործընկերներին: Ձեր կողմից տրամադրված տվյալները ընկերության կողմից կարող են օգտագործվել մեր ծառայությունների եւ գովազդային առաջարկությունների տրամադրման համար, օգտատերերին մատուցվող ծառայությունների եւ դրանց հետ կապված աջակցության որակը բարելավելու համար: Եթե Դուք չեք հրաժարվել գովազդային տեղեկություններ ստանալուց մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները (ներառյալ Ձեր էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը) մեր արտադրանքի, ծառայությունների և առաջարկների մասին տեղեկություններ տրամադրելու համար: Դուք կարող եք հրաժարվել որևէ գովազդային հաղորդագրություն ստանալուց՝ ընտրելով համապատասխան հրահանգը մեր կայքում/հավելվածում՝ Ձեր անձնական հաշվի կարգավորումներից, ծառայություններից կամ մեր կողմից Ձեզ ուղարկված էլեկտրոնային նամակից, ինչպես նաև ցանկացած ժամանակ մեզ էլեկտրոնային նամակ հղելով և դիմելով մեր հաճախորդների սպասարկման կենտրոն: Բացի այդ,Դուք կարող եք կապվել մեզ հետ, եթե Դուք ցանկանում եք ճշտել Ձեր անձնական տվյալները, որոնք տրամադրել եք մեզ, ցանկանում եք թարմացնել Ձեր անձնական տեղեկատվությունը, ունեք որևէ դժգոհություն մեր կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ: Հարկ եղած դեպքում մենք կթարմացնենք ցանկացած տեղեկատվություն, որը Դուք տրամադրել եք մեզ, պայմանով, որ Դուք կհաստատեք տվյալ փոփոխությունների անհրաժեշտությունը։ Հայտնում ենք, որ տվյալ գաղտնիության քաղաքականությունը չի խոչընդոտում մեր կողմից Ձեր անձնական տեղեկատվության պահպանմանը, եթե նման որոշումը թելադրված է օրենքով:
Մենք կարող ենք բացահայտել Ձեր անձնական տեղեկատվությունը, եթե դա ողջամտորեն անհրաժեշտ է, այն է՝ պահանջվում է ըստ ՀՀ օրենսդրության կամ այլ իրավական պարտավորություններից ելնելով, անհրաժեշտ է պաշտպանել Ընկերության իրավունքներն ու սեփականությունը, Ծառայությունների մատուցման հետ կապված հնարավոր խախտումները կանխելու կամ բացահայտելու համար, անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ Ծառայություններից օգտվողների անձնական կամ հանրային անվտանգությունը պաշտպանելու համար:
Cookie-ները տեքստային ֆայլեր են, որոնք պարունակում են փոքր քանակությամբ տեղեկություններ, որոնք ներբեռնվում են Ձեր սարքում, երբ այցելում եք կայք: Դրանք հիմնականում օգտագործվում են մեծաթիվ կայքերի կողմից՝ Ձեր առցանց փորձառնությունը բարելավելու և հավաստիանալու, որ կայքի բովանդակությունն ու գործառույթները մատուցվում և օգտագորվում են արդյունավետորեն։ Նրանք թույլ են տալիս մեզ հիշել Ձեր բոլոր այցելությունները մեր կայք: Cookie-ները չեն կարող օգտագործվել այլոց կողմից Ձեր համակարգիչ մուտք գործելու կամ որևէ այլ տեղեկություն ստանալու համար: Մենք օգտագործում ենք այս մեթոդները միայն մեր ծառայությունների օգտագործումը հսկելու համար: Cookie-ները օգնում են մեզ վերահսկել մեր կայքի օգտագործումը, ապահովել մեր ծառայությունների բարելավումը և դրանք ավելի պարզ և Ձեր կարիքներին համապատասխան դարձնելը, ինչպես նաեւ օգնում են մեզ ներկայացնել Ձեր կարիքներին համապատասխան և ցանկալի գովազդներ: Cookie-ները թույլ են տալիս մեզ ճանաչել և հաշվարկել այցելուների քանակը մեր կայքում և տեսնել, թե ինչպես են այցելուները օգտագործում մեր ծառայությունները: Դա օգնում է բարելավել կայքի աշխատանքը, մինչև անգամ հնարավորություն է տալիս Ձեզ առավել հեշտությամբ գտնել որոնվող նյութը: Դուք ունեք հնարավորություն cookie-ներն ընդունելու կամ մերժելու: Վեբ բրաուզերների մեծամասնությունը ինքնաբերաբար ընդունում են cookie-ները, բայց ըստ նախընտրության Դուք կարող եք փոփոխել կարգավորումները կամ ապաակտիվացնել Cookie-ների վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք գտնել www.allaboutcookies.org.
Հավելվածում/կայքում վճարային բաղադրիչով ծառայությունների մատակարարումը ապահովելու համար, մենք կարող ենք օգտագործել կողմնակի էլեկտրոնային վճարային համակարգեր՝ ֆինանսական գործարքներ իրականացնելու համար: Ընդունելով այս գաղտնիության քաղաքականությունը՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ Ձեր անձնական տեղեկատվությունը կարող է փոխանցվել գործարքների մշակման անհրաժեշտության դեպքում: Վճարման համակարգերի հետ մեր համագործակցության ժամանակ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը` ապահովելու ձեր տվյալների գաղտնիության պաշտպանությունը:
Մենք իրավասու ենք իրականացնել անվտանգության վերահսկում ցանկացած պահի գրանցման ժամանակ Ձեր կողմից տրամադրված տվյալների ճշտման համար, ինչպես նաև վերահսկել Ձեր գործունեությունը և ֆինանսական գործարքները՝ մեր ընդհանուր պայմանների և դրույթների և օրենսդրության համապատասխան հնարավոր խախտման հայտնաբերման նպատակով: Օգտվելով մեր ծառայություններից՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մեր պայմաններին և դրույթներին, որպեսզի մենք կարողանանք օգտագործել այն անձնական տեղեկությունը, որը Ձեր կողմից տրամադրվել է մեզ ծառայություններից օգտվելիս, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տրամադրել այն երրորդ կողմին՝ տվյալների վերահսկման նպատակով: Մենք հասկանում ենք անվտանգության և տվյալների պահպանման միջոցների ձեռնարկման կարևորությունը: Մենք անմիջականորեն ձեզանից ստացված բոլոր անձնական տվյալները պահեստավորում ենք տվյալների բազայում անհրաժեշտության դեպքում կոդավորված և գաղտնաբառված վիճակում, որը գտնվում է խիստ պաշտպանված ցանցի սահմաններում։
Օգտվելով մեր Ծառայություններից՝ Դուք դրանով իսկ հայտնում եք Ձեր համաձայնությունը մեր գաղտնիության քաղաքականության հետ: Սա մեր ամբողջական գաղտնիության քաղաքականությունն է և այն փոխարինում է բոլոր նախորդ տարբերակներին: Այս գաղտնիության քաղաքականությանը պետք է տեղեկանալ մեր ընդհանուր դրույթների և պայմանների և ցանկացած այլ կից պայմանների հետ միասին, որոնք տեղադրված են մեր առցանց կայքում: Մենք կարող ենք պարբերաբար կատարել փոփոխություններ ներկայիս գաղտնիության քաղաքականության մեջ և տեղեկացնել Ձեզ այդ փոփոխությունների մասին՝ մշտապես թարմացվող էջի միջոցով: Մեր ծառայությունների Ձեր շարունակական օգտագործումը վկայում է այն մասին, որ Դուք համաձայն եք մեր գաղտնիության քաղաքականության փոփոխությունների հետ։