«Րիթենշնֆորս ԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) emly.am կայքի եւ վեբ հավելվածի (այսուհետ՝ Հավելված) միջոցով տրամդրում է օնլայն հարթակ բիզնեսի կառավարման տարատեսակ գործիքակազմով, հաճախորդների կառավարման համակարգով եւ օնլայն ամրագրումներ ստանալու հնարավորությամբ (այսուհետ՝ Ծառայություններ)։ Հավելվածը նախատեսված է գեղեցկության սրահների, բարբերշոփերի, սպա կենտրոնների եւ նմանատիպ խնամքի կամ վերականգնողական ծառայություններ մատուցող բիզնեսների համար (այսուհետ՝ Գործընկեր կամ Գործընկերներ)։ Ծառայությունները Ընկերության կողմից մատուցվում են Հավելվածում գրանցված Գործընկերներին համաձայն սույն փաստաթղթի (այսուհետ՝ Համաձայնագիր)։ Խնդրում ենք ուշադրությամբ ծանոթանալ տվյալ օգտագործման կանոններին (այսուհետ՝ Կանոններ), քանի որ մեր հավելվածում գրանցվելուց հետո, ապա շարունակաբար Ծառայություններից օգտվելով դուք պարտավորվում եք պահպանել դրանք։ Ընկերությունը կարող է կատարել փոփոխություններ Կանոններում եւ հրապարակել դրանք տվյալ Համաձայնագրում։ Ձեր շարունակական օգտվելը մեր կողմից մատուցված Ծառայություններից՝ հավաստում է ձեր համաձայնությունը գործող (նաեւ փոփոխված) Կանոնների հետ։
2.1. Գործընկերները գրանցվելով Հավելվածում՝ ստանում են հնարավորություն իրենց մոտ մատուցվող ծառայությունների եւ մասնագետների համար ստեղծել աշխատանքային գրաֆիկ, գնացուցակ, սպասարկվող հաճախորդների էլեկտրոնային բազա, ստանալ բազմապիսի հաշվետվություններ եւ վերլուծություններ Հավելվածի միջոցով իրականացված բիզնես գործունեության վերաբերյալ։
2.2. Կախված ընտրված բաժանորդագրությունից՝ Գործընկերները կարող են կիրառել տարբեր մարքետինգային գործիքներ՝ նվեր քարտեր, բաժանորդագրություններ, ավտոմատացված զեղչեր, կուտակային միավորներ եւ այլն, ինչպես նաեւ ընդունել օնլայն գրանցումներ Ընկերության կողմից տրամադրված հղման կամ հավելվածի միջոցով։
2.3. Գրանցվելով Գործընկերը հավաստում է, որ իր կողմից ներկայացված տվյալները ճիշտ են:
2.4. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Գործընկերոջ կողմից սխալ և/կամ կեղծ տվյալների ներկայացման համար։
2.5. Ընկերությունը Գործընկերներին տրամադրում է օնլայն գրանցումների դեպքում իրենց հաճախորդներից սպասարկման վճարի(դեպոզիտի) գանձման գործիքակազմ, որը իրականացվում է Ընկերության հետ համագործակցող երրորդ անձանց՝ ֆինանսական հաստատությունների միջոցով։ Ընկերությունը տվյալ Ծառայության համար գանձում է միջնորդավճար Գործընկերների հաճախորդների կողմից իրականցված վճարումներից(դեպոզիտներից)։ Միջնորդավճարի գանձման պայմանները սահմանվում(փոփոխվում) են Ընկերության կողմից՝ նախօրոք տեղեկացնելով Գործընկերներին Հավելվածի միջոցով։
3.1. Ընկերությունը Ծառայությունների մատուցման համար ստանում է վճար Գործընկերներից համաձայն Ընկերության կայքում սահմանված բաժանորդագրության եւ/կամ համագործակցության պայմանների։
3.2. Վճարումները իրականացվում են յուրքանչյուր ամսվա համար Ընկերության կողմից հաշիվ ապրանքագիր դուրս գրելուց հետո, կամ Ընկերության հետ համագործակցող երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների միջոցով՝ ներդրված վճարային տերմինալների կամ ինտեգրված բանկային էլեկտրոնային փոխանցումների միջոցով։
3.3. Ծառայությունների համար գանձվող վճարի չափը որոշում է Ընկերությունը։ Այն կարող է լինել ինչպես ֆիքսված գումար ըստ ամբողջ ամսվա(տարվա) բաժանորդագրության համար, այնպես էլ որոշակի միջնորդավճար Գործընկերոջ կողմից Հավելվածով իրականացրած վաճառքների արժեքից։
3.4. Ընկերությունը վճարի գանձման եղանակների փոփոխության մասին նախօրոք տեղյակ է պահում Գործընկերներին նրանց կողմից նշված կոնտակտային տվյալների միջոցով եւ կայքում կատարված փոփոխություններով։
3.5. Ծառայություններից շարունակաբար օգտվելը հավաստում է վճարումների մասին Կանոնների հետ համաձայնությանը։
4.1. Ծառայություններից օգտվող բոլոր Գործընկերները պարտավորվում են օգտագործել Հավելվածն ըստ նշանակության եւ համաձայն սույն Կանոնների։
4.2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հարթակի միջոցով Գործընկերոջ եւ իր հաճախորդների միջեւ ձեռք բերված պայմանանավորվածությունների կատարման համար, ամրագրված ծառայությունների մատուցման եւ դրանց որակի համար։
4.3. Ընկերությունն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել բացահայտելու համար Գործընկերների կողմից ներկայացված տվյալների հավաստիությունը, Հավելվածի անբարեխիղճ ու ոչ նպատակային օգտագործումը։ Ցանկացած նմանատիպ տեղեկատվության բացահայտման դեպքում, կամ Ընկերության կողմից այդպիսի ռիսկեր տեսնելու/գնահատելու պարագայում, Ընկերույթունն իրավասու է դադարեցնել այդպիսի Գործընկերոջը Ծառայություններ մատուցելը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Ընդորում, Ընկերությունը չունի պարտավորվածություն Ծառայությունների մատուցման դադարեցման որոշման վերաբերյալ այս կամ այլ դեպքերում ներկայացննել բացատրություներ ու պարզաբանումներ տվյալ Գործընկերոջը։
4.4. Ընկերությունը պարտավորվում է Հավելվածում առաջացած տեխնիկական խնդիրների ի հայտ գալու պարագայում հնարավորինս կարճ ժամանակահատվածում շտկել դրանք՝ ելնելով իր կողմից գնահատված առաջնահերթություններից։ Գործընկերների մոտ այդ խնդիրների հետեանքով առաջացած վնասների համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։
4.5. Գործընկերներն իրավունք ունեն ցանկացած պահի դադարեցնել օգտվել Ծառայություններից՝ վճարելով մինչ այդ պահը Հավելվածի օգտագործման համար ենթակա վճարվելիք գումարը Համձայնագրի 3 կետին համապատասխան։
Սույն Համաձայնագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծարել Համաձայնագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
Եթե այլ բան նախատեսված չէ սույն Կանոններով, ապա սույն Համաձայնագիրը մեկնաբանվում ու կանոնակարգվում է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։